20
Տարվա
Փորձ
Բարի Գալուստ Կլիմա Կոնտրոլ

Մենք ունենք 20 տարվա փորձ

«Կլիմա Կոնտրոլ» ֆիրման գործում է Հայաստանի շուկայում 1997 թվականից: Զբաղվում է օդորակիչների ներկրման, տեղադրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներով:

Կլիմա Կոնտրոլ ֆիրմայի մշտական և պայմանագրային աշխատակիցները օդորակիչների լավագույն մասնագետներն են Հայաստանում, որոնք ունեն 20 տարվա անգնահատելի փորձ: Մեր մասնագետների կողմից իրականացվել են բազմաթիվ օբյեկտների օդակարգավորման աշխատանքներ:

«Կլիմա Կոնտրոլ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում Ճապոնական աշխարհահռչակ Fujitsu General LTD և Չինական MDV ֆիրմաների ներկայացուցիչը:

Մենք Հայաստանյան շուկայում մատակարարում ենք նաև համաշխարային համբավ և ճանաչում ունեցող Lennox, KDK, Clint,Train ֆիրմաների արտադրանքները:

«Կլիմա Կոնտրոլ» կազմակերպությունը 2013թ.-ից աշխատում է Գերմանական Casada և Հարավ Կորեական Dwzone Medical ֆիրմաների առողջության և գեղեցկության համար նախատեսված մերսման սարքավորումների վաճառքով, որոնք նախատեսված են ոչ միայն մարմնի տարբեր մասերի, ոտքերի թաթերից մինչև գլխի, այնպես էլ ամբողջ մարմնի համալիր մերսման համար: Սարքավորումները ապահովում են առողջության, կյանքի որակի բարելավում, բերելով հարմարավետություն և նոր հնարավորություններ: